Տարածաշրջանային

Թբիլիսիում բանկի վրա հարձակումն ավարտվել է ինքնասպանությամբ

1 րոպեի ընթերցում

Թբիլիսիում բանկի վրա հարձակումն ավարտվել է ինքնասպանությամբ
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձը Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայում հարձակվել Է «Վրաստանի բանկի» մասնաճյուղի վրա, բայց չհաջողված կողոպուտից հետո ինքնասպան Է եղել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը:

«Տագնապի կոճակը գործի դրվելուց հետո ոստիկանությունը դեպքի վայր Է ժամանել մեկուկես րոպեի ընթացքում եւ մտել բանկ: Երբ հարձակվողին խնդրել են հանձնվել, նա ինքնասպան Է եղել»,- ասել Է ՆԳ նախարարության մամուլի ծառայության աշխատակցուհին:

Մի քանի ժամ առաջ նույն այդ փողոցում կատարվել Էր մեկ այլ բանկի՝ TBC-ի մասնաճյուղի կողոպտման փորձ: Հարձակվողին հաջողվել Է փախչել: Վրաստանի ՆԳՆ-ն առայժմ ձեռնպահ Է մնում այս երկու միջադեպերի միջեւ հնարավոր կապի մասին խոսելուց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում