Չինաստանում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն
1 րոպեի ընթերցում
![Չինաստանում և Կորեայի Հանրապետությունում Հայաստանի մշակույթի օրեր կանցկացվեն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/904859.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երաժշտական խմբերը, անհատ կատարողները կմասնակցեն սեպտեմբերի 14-17-ը Չինաստանում և Կորեայի Հանրապետությունում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ելույթներով հանդես կգան «Գողթ» էթնոֆոլկ խումբը, քանոնահար Մերի Մուսինյանը, նախատեսված է նորաձևության ցուցադրություն «Տերյան» մշակութային կենտրոնի մասնակցությամբ:
Այդ օրերի շրջանակում կանցկացվի նաև «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հավաքածուներից կազմված հայ լուսանկարիչների ցուցահանդես՝ «Արարատը հայի աչքերով» խորագրով:
Նախաձեռնությունը պատկանում է ՀՀ մշակույթի և ՀՀ արտաքին գործերի նախարարություններին, աջակցել են Չինաստանում և Հարավային Կորեայում ՀՀ դեսպանությունները: