Իոսիֆ Կոբզոնը նշում Է իր 80-ամյակը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Էստրադայի ականավոր դեմքերից մեկը, ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը սեպտեմբերի 11-ին ընտանեկան շրջանակում նշում Է իր ծննդյան 80-ամյակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես, ինչպես միշտ, հոբելյանը նշելու եմ բեմի վրա՝ մորս հիշատակին: Հանդիսությունը կկազմակերպեմ այն բանից հետո, երբ ես, Աստված տա, սեպտեմբերի 20-ին երգեմ Կրեմլում, իսկ ծննդյանս օրը կնշեմ ընտանիքում կնոջս, աղջկաս եւ որդուս հետ»,-ՌԻԱ Նովոստիին պատմել Է Կոբզոնը:

Ավելի քան կես դար չի դադարում երգչի բուռն հյուրախաղային գործունեությունը, նա ցանկալի հյուր Է մնում բոլոր երաժշտական փառատոններում, բարձրաշխարհիկ երեկույթներում, կորպորատիվ եւ մասնավոր միջոցառումներում, ամանորյա «Երկնագույն օգոնյոկներում» եւ հեռուստաեթերի մյուս տոնական համերգներում: 2012 թվականին Իոսիֆ Կոբզոնը հայտարարել Էր, որ համերգային գործունեությունը կավարտի իր ծննդյան 75-ամյակի օրը՝ 2012 թվականի սեպտեմբերի 11-ին, Կրեմլի Պետական պալատում մենահամերգով: Բայց այսօր երգիչը, որը վերապրել Է պատերազմի դժվարին տարիները, տարհանումը, ծանր հիվանդությունը, դեռ Էլի շարունակում Է բեմ բարձրանալ, հյուրախաղերով ճանապարհորդել ամբողջ երկրում եւ ամենաակտիվ մասնակցությունն ունենալ Ռուսաստանի հասարակական-քաղաքական գործընթացներին: Կոբզոնն իր 80-ամյակն ավանդաբար նշում Է համերգով Կրեմլում:

1989 թվականին Կոբզոնն ընտրվել Է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, եւ այդ կարգավիճակում մնացել մինչեւ 1992 թվականը: 1997 թվականից մինչ այժմ երգիչը «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Է (երկրորդից մինչեւ ներկայիս յոթերորդ գումարումների):

Հայերեն Русский

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը