Սպորտ

Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Պատանի ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճային պատանի ըմբիշնեըր մեկնարկում են աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամներից պայքարի մեջ կմտնեն 4 մարզիկ: 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի Ղազախստանը ներկայացնող Ակբար Կուրբանովը: 58 կգ Սերոբ Սերոբյանը որակավորման փուլում ուժերը կչափի Տալգատ Տինչտիկբեկովի հետ: 63 կգ Դավիթ Գևորգյանը 1/8 եզրափակիչում կգոտեմարտի վրացի Բագրատի Գագնիձեի դեմ: 85 կգ Կամո Հակոբջանյանը որակավորման փուլում կպայքարի Հունաստանի ներկայացուցիչ Ստիլիանոս Ստամատիսի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում