ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում վրացի երեք զինծառայողներ են վիրավորվել Բաղրամի ավիաբազայի վրա կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:
Ինչպես ասված Է Վրաստանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, Աֆղանստանում Բաղրամի ավիաբազայի վրա մահապարտի հարձակման հետեւանքով տուժել են հետեւակային գումարտակի վրացի երեք զինծառայողներ, որոնք մասնակցում Էին «Վճռական աջակցություն» առաքելությանը:
Տուժած ավագ լեյտենանտ Իվերի Բուաձեի վիճակը ծանր Է, նրան վիրահատել են: Մյուս երկու զինվորականները թեթեւ վերքեր են ստացել: