Սպորտ

Միհրան Հարությունյանը ուժերը կչափի խառը մենամարտերում

1 րոպեի ընթերցում

Միհրան Հարությունյանը ուժերը կչափի խառը մենամարտերում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ուժերը կչափի խառը մենամարտերում (MMA):

«Արմենպրես» հաղորդմամբ` այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում Ռիզվան Մագոմեդովի գրառումն է տարածել Հարությունյանը: «Կցանկանայի կիսվել հետաքրքիր նորությամբ: Բոլորին հայտնի հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Միհրան Հարությունյանը մարզական նոր ճանապարհ է սկսում: Կասկածներ չունեմ, որ նա մեծ բարձրունքների կհասնի այս մարզաձևում: Մենք արդեն համագործակցության պայմանավորվածություն ունենք և ջանք չենք խնայի բարձր նպատակների հասնելու համար»,- «Ինստագրամ»-ի իր էջում կիսվել է Ռիզվան Մագոմեդովը: Ի պատասխան երկրպագուների հարցերին՝ Միհրանն «Ինստագրամ»-ում փաստել է, որ չի հեռանում ըմբշամարտից և մասնակցելու է Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերին:

Միհրան Հարությունյանը Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո երկու անգամ վիրահատության է ենթարկվել Գերմանիայում և Լեհաստանում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում