Պաշտոնական

Սփյուռքի հետ աշխատանքի հայկական փորձը կներկայացվի Եվրոպայում

1 րոպեի ընթերցում

Սփյուռքի հետ աշխատանքի հայկական փորձը կներկայացվի Եվրոպայում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 7-8-ը Պորտուգալիայի խորհրդարանի հրավերով Լիսաբոնում կմասնակցի ԵԽԽՎ նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսի՝ սփյուռքի հետ կապված քաղաքականության շրջանակում խորհրդարանական փոխգործակցության մեխանիզմների վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, կոնֆերանսի շրջանակում նախատեսվում է Արմեն Աշոտյանի ելույթը՝ սփյուռքի հետ գործակցային հասարակության կառուցման խնդիրների եւ անելիքների վերաբերյալ:

Կոնֆերանսի ավարտին նախատեսվում է սփյուռքին առնչվող հարցերում խորհրդարանական համագործակցության վերաբերյալ հռչակագրի ընդունում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում