Տարածաշրջանային

Փարիզի դատարանը կքննի Ադրբեջանը «բռնապետություն» անվանած ֆրանսիացի լրագրողների դեմ հարուցված քրգործը

2 րոպեի ընթերցում

Փարիզի դատարանը կքննի Ադրբեջանը «բռնապետություն» անվանած ֆրանսիացի լրագրողների դեմ հարուցված քրգործը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի արվարձանային Նանտեր շրջանում սեպտեմբերի 5-ից սկսվում են Ադրբեջանի կառավարության կողմից երկու ֆրանսիացի լրագրողի՝ Էլիզ Լյուսեի և Լորեն Ռիչարդի դեմ հարուցված քրեական գործի դատական լսումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազատություն» ռադիոկայանի պաշտոնական կայքը, լրագրողները մեղադրվում են Ադրբեջանին հեղինակազրկելու մեջ այն բանի համար, որ երկու տարի առաջ այդ երկիրը, երբ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ֆրանսուա Օլանդն այցելել էր Ադրբեջան, կոչել են «բռնապետություն»:

Լրատվամիջոցներն այս դատական գործը որակել են որպես Բաքվի կողմից « իր գրաքննությունը Ֆրանսիա արտահանելու փորձ»:

France 2 հեռուստաալիքով 2015 թվականի սեպտեմբերին լրագրող Լյուզեն , խոսելով Օլանդի այցի մասին, Ադրբեջանը որակել էր որպես «աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը»: Մյուս լրագրողը՝ Ռիչարդը, France Info ռադիոյին տված հարցազրույցում ևս Ադրբեջանը «բռնապետություն» էր անվանել:

«Ազատ խոսքի իրավունքից օգտված ֆրանսիացի լրագրողների դեմ դատական գործ հարուցելով Ադրբեջանի կառավարությունը ցուցադրում է քննադատության հանդեպ հանդուրժողականության իսպառ բացակայությունը: Մենք չպետք է թույլ տանք Բաքվին գրաքննությունն արտահանել Ֆրանսիա»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը:

Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության 2017 թվականի ինդեքսում Ադրբեջանը 180 երկրի շարքում զբաղեցրել է 162-րդ հորիզոնականը:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում