Տարածաշրջանային

Անազատ մամուլ ունեցող Ադրբեջանը ԵԱՀԿ-ում փորձել է «խրատներ տալ» ԱՄՆ-ին և ԵՄ-ին

2 րոպեի ընթերցում

Անազատ մամուլ ունեցող Ադրբեջանը ԵԱՀԿ-ում փորձել է «խրատներ տալ» ԱՄՆ-ին և ԵՄ-ին

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ մշտական խորհրդի հերթական հանդիպման ժամանակ Ադրբեջանը, որը հայտնի է լրագրողների իրավունքներն ու մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու արդեն մեծ փորձառությամբ, հանդես է եկել Միացյալ Նահանգներում և Եվրամիության անդամ երկրներում մամուլի ազատության սահմանափակումների քննադատությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի պատվիրակությունը, մոռանալով իր երկրում հարյուրավոր ընդդիմադիր գործիչների հետապնդման ու ազատազրկման դեպքերի մասին, փորձել է ուշադրություն հրավիրել ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք երկրներում լրագրողների նկատմամբ գործադրված բռնությունների նկատմամբ:

Ուշագրավ է, որ հայտարարության վերջում ադրբեջանական պատվիրակության անդամները հորդորել են ԵԱՀԿ անդամ երկրներին «հավատարիմ մնալ ԵԱՀԿ հանձնառություններին»:

Խիստ տարօրինակ է մամուլի ազատության մասին «խրատներ» լսել մի երկրից, որը Reporters Without Boders կազմակերպության կազմած Մամուլի ազատության 2017 թվականի ինդեքսում 180 երկրների շարում զբաղեցրել է ընդամենը 162-րդ հորիզոնականը: Միջազգային իրավապաշտպան մեկ այլ՝ Freedom House կազմակերպությունը 2017 թվականի ազատության իր ինդեքսում Ադրբեջանը ներկայացրել է որպես անազատ երկիր՝ հատկապես ուշադրություն հրավիրելով այդ երկրում մամուլի և լրագրողների, բլոգերների նկատմամբ ճնշումների վրա:

Human Right Watch կազմակերպությունն էլ 2017 թվականի զեկույցում հատուկ ուշադրություն է հրավիրել ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների վրա: Մասնավորապես, այն հիշեցրել է Meydan TV-ի և Azadliq-ի դեմ հարուցված քրեական գործերն ու լրագրողների նկտամամբ իրականցվող հետապնդումները:

Ուստի առնվազն տարօրինակ է տեսնել, թե ինչպես է սեփական լրագրողներին ազատ խոսքի ու մասնագիտական գործունեության համար մի քանի տարվա ազատազրկման դատապարտելու փորձառություն ունեցող Ադրբեջանը պաշտոնական հարթակներում հանդես գալիս այլ երկրի ԶԼՄ-ների ազատության քննադատությամբ:

Արաքս Կասյան

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում