Վրաստանի արեւելքում շարունակվում Է հրդեհների մարումը
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի արեւելքում շարունակվում Է հրդեհների մարումը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/904024.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները շարունակում են մարել Կախեթի անտառազանգվածում ծագած հրդեհի օջախները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
ՆԳ նախարարության Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հրշեջ փրկարարների եւ Անտառների ազգային գործակալության աշխատակիցների հետ միասին հրդեհաշիջման աշխատանքներին միացել են ՆԳՆ-ի հատուկ հանձնարարությունների դեպարտամենտի 400-ից ավելի աշխատակիցներ: Ավիացիայի օգնությամբ կենդանի ուժ Է տեղափոխվել անմիջականորեն կրակի օջախների մոտ: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով: Կրակի մարման գործում ներգրավվել Է չորս ուղղաթիռ: