Իրանում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով տասից ավելի մարդ Է զոհվել
1 րոպեի ընթերցում
![Իրանում դպրոցական ավտոբուսի վթարի հետեւանքով տասից ավելի մարդ Է զոհվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/09/903803.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով առնվազն 12 մարդ Է զոհվել, եւս 33-ը վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Միջադեպը տեղի Է ունեցել երկրի հարավի Ֆարսի նահանգում:
Նշվում Է, որ ավտոբուսը դպրոցական աղջիկների Էր տեղափոխում հարեւան Խորմուզգանի նահանգից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: