Յուրաքանչյուր երեխա որակյալ ներառական կրթություն ստանալու իրավունք ունի. Հենրիխ Մխիթարյանի տեսաուղերձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ ուսումնական տարվա կապակցությամբ հեռարձակվածտեսահոլովակումկոչ է անում հասարակությանը՝ այս սեպտեմբերին ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում և համայնքներում՝ ընդգծելով ներառական կրթության կարևորությունը ամենամեկուսացված և խոցելի երեխաների համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսահոլովակում Մխիթարյանի՝ հունիսին կայացած հանդիպումն է մի խումբ երեխաների հետ, որոնք նրան պատմում են իրենց կրթության, երազանքների և խնդիրների մասին:

«Յուրաքանչյուր երեխա, անկախ իր կարողություններից, որակյալ ներառական կրթություն ստանալու իրավունք ունի»,- նշել է Մխիթարյանը: - «Երեխայի կարողություններով և ոչ թե անկարողությամբ է որոշվում, թե ինչ ձեռքբերումներ նա կարող է ունենալ կյանքում»:

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը նշեց, որ Հայաստանը նշանակալի արդյունքների է հասել երկրում ներառական կրթությունը ընդլայնելու գործում: Այնուամենայնիվ, դեռ շատ անելիքներ կան դպրոցների, ծնողների ու համայնքների պատրաստվածությունն այս առումով բարձրացնելու հարցում: «ՅՈՒՆԻՍԵՖ-ում մենք գիտենք, որ հաշմանդամություն ունեցող երեխաները հրաշալի բաներ կարող են անել, եթե նրանց հնարավորություն ընձեռնվի: Նրանք, ինչպես բոլորը, ունեն կրթություն ստանալու նույն իրավունքը»,- ասաց նա:

2017թ.-ի դրությամբ, ՀՀ-ում գոյություն ունեն 208 ներառական դպրոցներ, որոնց թիվն աստիճանաբար աճում է: Հատուկ դպրոցների թիվը 40-ից նվազել է 21-ի՝ հետագա պլանավորված կրճատումներով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աջակցում է ՀՀ կառավարությանը, որպեսզի յուրաքանչյուր երեխա Հայաստանում ներառվի հանրակրթական դպրոցներում վաղ մանկությունից մինչև պատանեկություն՝ կատարելով մի շարք միջամտություններ: Դրանց թվում են՝

  • հանրակրթական դպրոցների ուսուցիչների վերապատրաստումը՝ ներառման պարտավորություն ստանձնելը խթանելու նպատակով,
  • հատուկ դպրոցների վերակազմակերպումը այնպիսի կենտրոնների, որոնք կկարողանան օժանդակել հանրակրթական դպրոցներին ներառական դառնալու գործընթացում,
  • հաշմանդամություն որոշելու գործընթացի վերանայումը՝ ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգմանը համապատասխան,
  • 0-6 տարեկան երեխաների շրջանում հաշմանդամության և զարգացման հապաղումների վաղ հայտնաբերման և միջամտության համար մեխանիզմների ստեղծումը, հաշմանդամության վերաբերյալ տվյալների հավաքագրումը՝ առկա բացը լրացնելու և գրանցման առաջընթացը վերահսկելու, ինչպես նաև՝
  • Աջակցելով իրավական բարեփոխումներին և քաղաքականության մշակմանը՝ օժանդակելու հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառմանը:
Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում