Պաշտոնական

Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է չինական AVIC International միջազգային կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոն Ցզյաանի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է փոխշահավետ համագործակցության:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գոն Ցզյաանը ներկայացրել է կորպորացիայի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով, որ AVIC International-ը հետաքրքրված է Հայաստանում ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում:

Զրուցակիցները քննարկել են մի շարք, այդ թվում՝ ճանապարհաշինության և ավիացիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները, անդրադարձել կոնկրետ նախագծերի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում