Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի. Տարոն Մարգարյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լենինգրադյան փողոցը չի անվանափոխվի, քանի որ Սանկտ Պետերբուրգը և Երևանը քույր քաղաքներ են: Բացի այդ՝ բնակիչներն արդեն սովորել են այդ անվանը: Օրենսդրությունը ուսումնասիրելուց, հասարակության և գիտական կարծիքներ լսելուց հետո փողոցների անվանակոչության հարցը վերջնական կքննարկվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Ընդամենը երկու օր առաջ է «Ելք» խմբակցությունը ներկայացրել փողոցների անվանափոխության վերաբերյալ իր առաջարկը: Պետք է լինի նաև հանրային կարծիք, հանրային քննարկում և մասնագետների հիմնավորում: Մենք պետք է ուսումնասիրենք նաև օրենսդրությունը՝ հասկանալու, թե որ փողոցները և երբ կարող ենք անվանակոչել: Դրանից հետո Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր կարծիքը կհայտնի»,-ասաց քաղաքապետը:

«Մենք համագործակցում ենք Սանկտ Պետերբուրգի հետ, քույր քաղաքներ ենք և չենք պատրաստվում Լենինգրադյան փողոցը անվանափոխել: Նաև այդ քաղաքի հետ կապված ընդհանուր պատմություն ունենք: Քանի որ Լենինգրադյան փողոցը տասնյակ տարիներ այդ անունով է կոչվել, բացի այդ բնակիչներն էլ արդեն սովորել են այդ անվանը, մենք նպատակահարմար չենք գտնում վերանվանել այդ փողոցը»,- ասաց Մարգարյանը:

Հայերեն Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները