Սպորտ

Նախարար Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Գեորգի Կետոևին և Լևան Բերիանիձեին

1 րոպեի ընթերցում

Նախարար Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Գեորգի Կետոևին և Լևան Բերիանիձեին

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամներ Գեորգի Կետոևին (97 կգ) և Լևան Բերիանիձեին (125 կգ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախարարը շնորհավորել է մարզիկներին և շնորհակալություն հայտնել հայ մարզասերներին բերկրալից և ոգևորիչ պահեր պարգևելու համար: «1995 թվականից հետո սա առաջին անգամ է, որ Հայաստանի Հանրապետության ազատ ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունում միաժամանակ երկու մեդալ են նվաճում: Հուսով եմ, որ հաջորդ առաջնությունում կլինեն չեմպիոնական մեդալներ»,- ասել է նախարարը:

Մարզիկները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և խոստացել շարունակել ակտիվ մարզումները՝ միջազգային մրցահարթակներում Հայաստանի Հանրապետության մարզական պատիվը բարձր պահելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում