Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նորանշանակ վարչապետին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն օգոստոսի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզական Հանրապետության նորանշանակ վարչապետ Սապար Իսակովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուղերձում ՀՀ վարչապետը կարևորել է Հայաստանի և Ղրղզստանի կառավարությունների համատեղ ջանքերի աշխուժացումը՝ ի նպաստ առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը:

Հայերեն English Русский