Հավաքականի մյուս անդամներին սպորտային բախտը չժպտաց. Հաբեթնակ Կուրղինյան
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփել է աշխարհի առաջնության արդյունքները:
«Մեր հավաքականը ներկայացնող մյուս մարզիկներն էլ մեդալների համար պայքարելու հնարավորություն ունեին, բայց դա նրանց չհաջողվեց: Գրիգորյանը, Ֆրանգուլյանը և Բարսեղյանը հեռու չէին մեդալներից: Պարզապես մարզական բախտը նրանց չժպտաց: Հաջորդ մրցումներում նրանք կհասնեն մեդալների»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալակիրներ դարձան Հայաստանի հավաքականի անդամներ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը և 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն: