Ըմբիշ Գեորգի Կետոևը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբիշ 97 կգ քաշային Գեորգի Կետոևը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Ռեմի Ժան Ֆրանսուային՝ 8:1 հաշվով:
Ավելի վաղ 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պարտվեց մեկնարկային գոտեմարտում: Գրիգորյանի մրցակիցը ճապոնացի Սոշուկե Տակատանին էր: Գոտեմարտն ավարտվեց 14:10:
Կարդացեք հոդվածը` Русский