Սպորտ

Ըմբիշ Լևան Բերիանիձեն առանց գոտեմարտի դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Լևան Բերիանիձեն առանց գոտեմարտի դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Լևան Բերիանիձեն դուրս է եկել աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փարիզում ընթացող աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում Բերիանիձեի առաջին մրցակիցը Սլովակիան ներկայացնող Սոսլան Գագլոեւն էր: Վերջինս չի ներկայացել գոտեմարտին, և հաղթանակը տրվել է Հայաստանը ներկայացնող ըմբիշին:

Քառորդ եզրափակիչում Բերիանիձեն կմրցի Ղրղզստանի ներկայացուցիչ Այալ Լազարեւի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում