Սպորտ

Բարսեղյանը հաղթեց, Ֆրանգուլյանը պարտվեց. Ըմբշամարտի աշխարհի առաջնություն

1 րոպեի ընթերցում

Բարսեղյանը հաղթեց, Ֆրանգուլյանը պարտվեց. Ըմբշամարտի աշխարհի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում պայքարի մեջ մտան ազատ ոճային ըմբիշները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտավ Վալոդյա Ֆրանգուլյանը, ով 61 կգ քաշային կարգի 1/16 եզրափակիչում մրցեց ղազախ Դաուլետ Նիյազբեկովի հետ և պարտություն կրեց 5:9 հաշվով:

57 կգ քաշային կարգում Գարիկ Բարսեղյանը 10:2 հաշվով հաղթեց Իսրայելը ներկայացնող Յուրի Հոլուբին և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:

Ավելի ուշ պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Լևան Բերիանիձեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում