Մշակույթ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա «Օրորներ» կրթական ծրագրի յոթերորդ հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա «Օրորներ» կրթական ծրագրի յոթերորդ հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում օգոստոսի 26-ին ժ. 17.00-ին, տեղի կունենա «Օրորներ» կրթական ծրագրի յոթերորդ հանդիպումը: Հանդիպման ընթացքում մասնակիցները կծանոթանան հայ ավանդական օրորոցայիններին, այնուհետև կսովորեն մի քանի երգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպումը կվարի Նայիրի Խաչատուրեանը:

«Օրորներ» կրթական ծրագրի նպատակն է առօրյա կենցաղ վերադարձնել և տարածել հայկական ավանդական օրորոցայինները՝ որպես երեխայի մոտ նախնական գեղագիտական ընկալումներ զարգացնելու, նրա ներդաշնակ հոգեբանական զարգացումը խթանելու, նրան ազգային երաժշտության ավանդույթներին հաղորդակցելու և հայեցի դաստիարակելու կարևոր միջոց:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի «Օրորներ» կրթական ծրագիրն ԻԿՕՄ-ի կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի «Լավագույն փորձ» կրթական ծրագրերի 2016 թվականի մրցանակաբաշխությունում արժանացել է մրցանակի և ընդգրկվել լավագույն ծրագրերի հնգյակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում