Հայ հրշեջ-փրկարարները առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում
1 րոպեի ընթերցում
![Հայ հրշեջ-փրկարարները առավոտից վերսկսել են հրդեհաշիջումը Վրաստանում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/902877.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարները օգոստոսի 24-ին՝ ժամը 06.30-ին, վերսկսել են հրդեհաշիջման աշխատանքները Բորժոմի անտառում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի վայր են ուղևորվել 4 մարտական հաշվարկ: Մնացած 4 մարտական հաշվարկների անհրաժեշտությունն այս պահին դեպքի վայրում չի զգացվում:
Փրկարար ծառայության անձնակազմը (8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կետ-շտաբ) տեղակայված է հրդեհի օջախներին մոտակա՝ Ծաղվերի բնակավայրի մոտ: