Սփյուռք

Մոսկվայի հայկական կազմակերպությունները կմասնակցեն «Հայաստան. հայացք դեպի ապագան» խորագրով ֆորումին

2 րոպեի ընթերցում

Մոսկվայի հայկական կազմակերպությունները կմասնակցեն «Հայաստան. հայացք դեպի ապագան» խորագրով ֆորումին

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը «Հայաստան. հայացք դեպի ապագան» խորագրով հայկական ամենամյա քաղաքագիտական ֆորում է նախաձեռնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված ֆորումը տեղի կունենա սեպտեմբերի 7–ին, «Պրեզիդենտ-Հոթել» հյուրանոցի «Կրասնայա» դահլիճում:

Նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանի անվտանգության ներկա մարտահրավերների և տնտեսական զարգացման հարցերի` քաղաքագիտական մակարդակով քննարկելու համար համախմբել Մոսկվայի հայկական կազմակերպություններին, հայ փորձագետներին և գիտնականներին: Ֆորումի ծրագրում նաև տեղ են գտնելու հայ-ռուսական հարաբերություններին, ինտեգրացիոն գործընթացներին և հայ համայնքի դերին ու նշանակությանը վերաբերող թեմաները:

«Հայաստան. հայացք դեպի ապագան» ֆորումի նախապատրաստման և անցկացման համար գործում է կազմկոմիտե, որի կազմում են «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, իրավագիտության դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ Սամվել Կարախանյանը, տնտեսագիտության դոկտոր, ՌԴ նախագահին կից Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի տնօրեն Սերգեյ Կալենջյանը, պատմագիտության թեկնածու, REX ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը և լրագրող-միջազգայնագետ Արսեն Մելիք-Շահնազարովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում