Սպորտ

Հունահռոմեական ոճի ազգային ընտրանին թիմային հաշվարկում 6-րդն է 

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ազգային ընտրանին թիմային հաշվարկում 6-րդն է 

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ավարտվեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լևոն Ջուլֆալակյանի գլխավորած թիմը հավաքեց 28 միավոր և թիմային հաշվարկում գրավեց 6-րդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճեց երկու ոսկե մեդալ: Աշխարհի չեմպիոններ դարձան 80 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ քաշային օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:

Թիմային հաշվարկում մեդալների ընդհանուր քանակով՝ 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ, առաջին տեղում Ռուսաստանի թիմն է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում