Տարածաշրջանային

Վրաստանի նախագահը երկրում մունիցիպալ ընտրությունները նշանակել Է հոկտեմբերի 21-ին

3 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը երկրում մունիցիպալ ընտրությունները նշանակել Է հոկտեմբերի 21-ին
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին քաղաքների ու շրջանների ղեկավարների, ինչպես նաեւ տեղական օրենդիր մարմինների (սակրեբուլո) պատգամավորների ընտրությունները նշանակել Է հոկտեմբերի 21-ին:

Վրաստանի օրենսդրության համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները պետք Է անցկացվեն հոկտեմբերին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նշանակել եմ 2017 թվականի հոկտեմբերի 21-ին եւ փաստաթուղթն ուղարկել եմ կոնտրասիգնացիայի (համատեղ ստորագրման)»,-ասել Է Մարգվելաշվիլին ճեպազրույցում:

Վրաստանի օրենսդրության համաձայն, ընտրությունների ամսաթվի նշանակման փաստաթուղթն ուղարկվում Է Վրաստանի վարչապետին, որը կառավարության անդամների հետ միասին կքննարկի այս կարգադրությունը: Այն դեպքում, եթե նախարարների կաբինետը համաձայնի պետության ղեկավարի որոշմանը, վարչապետը համատեղ ստորագրությամբ նշանակում Է ընտրությունների ամսաթիվը: «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը, վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությունը, հայտնում Է, որ փաստաթուղթն արդեն ստացվել Է, եւ վարչապետն այն կստորագրի մոտ ժամանակներս:

Այսօրվա դրությամբ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) արդեն յոթ կուսակցությունների գրանցել Է տեղական ընտրություններին մասնակցելու համար: Եվս ութ կուսակցություններ առայժմ միայն հայտարարել են տեղական ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին: Թբիլիսիի քաղաքագլխի ընտրություններին մասնակցելու մասին ավելի վաղ հայտարարել են «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան», «Միասնական ազգային շարժում», «եվրոպական Վրաստան-շարժում հանուն ազատության», «Կառուցման շարժում», «Վրաստանի հայրենասերների դաշինք» եւ «Միավորված դեմոկրատական շարժում», «Դեմոկրատական շարժում-միասնական Վրաստան» եւ «Ազատ Վրաստան» կուսակցությունները: Վերջին երեք կուսակցությունները մտադիր են միասին գնալ ընտրությունների:

ԿԸՀ-ում պաշտոնապես գրանցվել են «Վրաստանի եվրոպական դեմոկրատներ», «Ազգային դեմոկրատական կուսակցություն», «Վրաստանի քրիստոնեապահպանողական կուսակցություն», «Ժողովրդի կուսակցություն», «Հայրենիքի որդիների միաբանություն», «Վրաստանի միասնության ու զարգացման կուսակցություն» եւ «Նոր աջեր» կազմակերպությունները:

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Տարածաշրջանային

Շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայոց ցեղասպանություն

Թբիլիսիի քաղաքային խորհրդի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հյուրերին ընդունել է Երևանի փոխքաղաքապետը

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Վրաստան

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարներն ընդգծել են դեղերի գների քաղաքականությունը պարբերաբար վերանայելու անհրաժեշտությունը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

Վրաստան

Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստան

ՀՀ առողջապահության նախարարը Վրաստանում կքննարկի ոլորտում երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Վրաստան

Վրաստանի նախագահը հայց է ներկայացրել ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

Պաշտոնական

ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես աջակցում է ՀՀ և Վրաստանի՝ Աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելու համատեղ հայտին. ՈՒԵՖԱ-ի նախագահը՝ ՀՀ վարչապետին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում