Ճապոնիայում վաճառքի Է հանվել Ռուբիկի խորանարդիկ՝ չորացրած մսից

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում վաճառքի Է հանվել Ռուբիկի խորանարդիկ՝ պատրաստված չորացրած մսի կտորներից, որն օգտագործվում Է արագ պատրաստման լապշայում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլուխկոտրուկը ներկայացրել Է Nissin Food Products ընկերությունը, որին պատկանում Է Ճապոնիայում տարածված Cup Noodles բաժակով լապշայի առեւտրանիշը: Յուրօրինակ խորանարդիկը ճշտությամբ կրկնում Է դասական գլուխկոտրուկի չափերը, որը 1974 թվականին ստեղծել Է հունգարացի քանդակագործ եւ ճարատարապետության դասախոս Էռնյո Ռուբիկը:

Ընկերությունում պնդում են, որ նման խորանարդիկը ճիշտ հավաքելը խիստ բարդ Է, քանի որ բազմանիստի մասերը տարբերվում են սոսկ ռելիեֆային գծանկարով: Իսկ դասական գլուխկոտրուկում խաղորդը նիստերը հավաքում Է գույներով: «Մսե» խորանարդիկի արժեքը կազմում Է 3,6 հազար իեն (շուրջ 33 դոլար):

Ընկերությունում այնուամենայնիվ չեն հայտնել գլխավոր գաղտնիքը. ուտելի Է արդյոք Ռուբիկի այս խորանարդիկը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Cup Noodles-ն իր ժողովրդականությամբ պարտական Է չորացրած մսին, որի կտորները հյութեղություն են ձեռք բերում եւ ծավալով մեծանում դրանք եռացրած ջրի մեջ լցնելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք

«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին

Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին

Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի

Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ

Որոշ ծառայություններ հասարակական սեգմենտին պատվիրակելու պետական քաղաքականությունը նպատակ ունի զարգացնել ՀԿ-ների կարողությունները

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին

Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին

Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ