ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում վաճառքի Է հանվել Ռուբիկի խորանարդիկ՝ պատրաստված չորացրած մսի կտորներից, որն օգտագործվում Է արագ պատրաստման լապշայում, տեղեկացնում Է
«Արմենպրես»-ը:
Գլուխկոտրուկը ներկայացրել Է Nissin Food Products ընկերությունը, որին պատկանում Է Ճապոնիայում տարածված Cup Noodles բաժակով լապշայի առեւտրանիշը: Յուրօրինակ խորանարդիկը ճշտությամբ կրկնում Է դասական գլուխկոտրուկի չափերը, որը 1974 թվականին ստեղծել Է հունգարացի քանդակագործ եւ ճարատարապետության դասախոս Էռնյո Ռուբիկը:
Ընկերությունում պնդում են, որ նման խորանարդիկը ճիշտ հավաքելը խիստ բարդ Է, քանի որ բազմանիստի մասերը տարբերվում են սոսկ ռելիեֆային գծանկարով: Իսկ դասական գլուխկոտրուկում խաղորդը նիստերը հավաքում Է գույներով: «Մսե» խորանարդիկի արժեքը կազմում Է 3,6 հազար իեն (շուրջ 33 դոլար):
Ընկերությունում այնուամենայնիվ չեն հայտնել գլխավոր գաղտնիքը. ուտելի Է արդյոք Ռուբիկի այս խորանարդիկը՝ հաշվի առնելով այն փաստը, որ Cup Noodles-ն իր ժողովրդականությամբ պարտական Է չորացրած մսին, որի կտորները հյութեղություն են ձեռք բերում եւ ծավալով մեծանում դրանք եռացրած ջրի մեջ լցնելիս, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: