Հասարակական

Դեսպան Թումանյանը հանդիպել է  ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Դեսպան Թումանյանը հանդիպել է  ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը օգոստոսի 20-ին հանդիպում է ունեցել Իրանի մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահ Մեհդի Զահեդիի հետ` քննարկելու ՀՀ կրթության և գիտության նախարարության և ԻԻՀ գիտության, տեխնոլոգիաների և հետազոտությունների նախարարության միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Թումանյանն անդրադարձել է Իրանում ՀՀ բուհերի դիպլոմների ճանաչման խնդրին:

Մոհամմադ Մեհդի Զահեդին շնորհակալություն է հայտնել հուլիս ամսին Հայաստանի Հանրապետություն իր գլխավորած պատվիրակության այցը բարձր մակարդակով կազմակերպելու համար` ցանկություն հայտնելով ՀՀ ԱԺ իր գործընկերոջը հրավիրելու Թեհրան:

Խոսելով գիտության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման մասին՝ ԻԻՀ մեջլիսի կրթության և հետազոտության հանձնաժողովի նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանը:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել կրթության և գիտության ոլորտներում երկկողմ համագործակցության մի շարք կարևոր այլ հարցերի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում