Սպորտ

Ըմբիշ Արթուր Շահինյանը հաղթեց առաջին գոտեմարտում. Աշխարհի առաջնություն

1 րոպեի ընթերցում

Ըմբիշ Արթուր Շահինյանը հաղթեց առաջին գոտեմարտում. Աշխարհի առաջնություն

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի մայրաքաղաքում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 85 կգ քաշային Արթուր Շահինյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: Նա 8:0 հաշվով պարտության մատնեց կորեացի Փարքին: 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը 2:3 հաշվով պարտվեց եգիպտացի Ղանեմին:

Աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն նաև 75 կգ քաշային Կարապետ Չալյանը, ով 1/16 եզրափակիչում կմրցի կուբացի Էռնանդես Ռիոսի հետ, և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որի մրցակիցը 1/16 եզրափակիչում կլինի Սալեհիզադեն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում