Սպորտ

Հունահռոմեականները սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեականները սկսում են պայքարը աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 71 կգ քաշային կարգումՎարշամ Բորանյանըպայքարը կսկսի 1/16 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Ղանեմը։Կարապետ Չալյանը(75կգ) նույնպես կսկսի 1/16 եզրափակիչից։ Նրա մրցակիցը կուբացի Յուրիսանդի Ռիոսն է լինելու։ 85 կգ քաշային կարգում հանդես եկողԱրթուր Շահինյանըկմեկնարկի որակավորման փուլից։ Նրա առաջին մրցակիցը կորեացի Ջեյու Փարքն է։ 98 կգ քաշայինԱրթուրԱլեքսանյանը,որպես Օլիմպիական չեմպիոն, որակավորվել է առաջին համարով և վիճակահանությանը չի մասնակցել։ Նա 1/16-ում կպայքարի իրանցի Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհի հետ։

Նախնական գոտեմարտերը կսկսվեն Երևանի ժամանակով ժամը 12:00-ին, իսկ եզրափակիչները՝ 21:00-ին:

Լուսանկարը` Ըմբշամարտի ֆեդերացիայի

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում