Ըմբշամարտի հավաքականները մեկնում են աշխարհի առաջնության 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի և հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականները օգոստոսի 19-ին կմեկնեն Փարիզ, որտեղ կայանալու է 2017 թվականի աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հավաքականների գլխավոր մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանը և Լևոն Ջուլֆալակյանը հայտարարել են մեր ընտրանիների կազմերը: Հայաստանը Ֆրանսիայի մայրաքաղաքում կներկայացնեն ազատ ոճի ըմբիշներ Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոևը (97 կգ), Լևան Բերիանիձեն (125 կգ) և հունա-հռոմեական ոճի ըմբիշներ Վազգեն Խաչատրյանը (59 կգ), Կարեն Ասլանյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (71 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Մաքսիմ Մանուկյանը (80 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):

Առաջնության մեկնարկային օրը՝ օգոստոսի 21-ին, իրենց մրցելույթները կսկսեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, 85 կգ քաշային Արթուր Շահինյանը, 75 կգ քաշային Կարապետ Չալյանը և 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը:

Ազատ ոճայինները մրցագորգ դուրս կգան օգոստոսի 25-ին:

Նշենք, որ 2017 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունն ընթանալու է օգոստոսի 21-26-ը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում