Պաշտոնական

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետին

1 րոպեի ընթերցում

 ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավորության վարչապետ Մարիանո Ռախոյ Բրեյին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցավակցական հեռագրում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Բարսելոնայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ, որին զոհ դարձան տասնյակ անմեղ մարդիկ։

Խստագույնս դատապարտում ենք ազգություն և սահմաններ չճանաչող ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով:

Ձեր երկրի համար ծանր պահին կիսում ենք Ձեր վիշտը և մեր զորակցությունն ու կարեկցանքը հայտնում բարեկամ Իսպանիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն հաղթահարելու այդ ողբերգության հետևանքները:

Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, իմ անկեղծ ցավակցությունը և հարգանքիս հավաստիքը»:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում