Սպորտ

Ձյուդոյի ընտրանին հավաք է անցկացնում Հունգարիայում

1 րոպեի ընթերցում

Ձյուդոյի ընտրանին հավաք է անցկացնում Հունգարիայում

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուդոյի մեծահասակների հավաքականը աշխարհի առաջնությանն ընդառաջ նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`հավաքին մասնակցում են 73 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանը և Ֆերդինանդ Կարապետյանը, գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանը: Առաջնությունից ամնիջապես առաջ, արդեն Բուդապեշտում նրանց կմիանա նաև ԼՂՀ-ի ներկայացուցիչ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը: Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը Բուդապեշտում կկայանա մեծահասակների աշխարհի առաջնությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում