Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում փրկարարները ծովից ազգությամբ հայ տղամարդու դի են դուրս բերել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/902190.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ցիխիսձիրիի հանգստավայրից վրացի փրկարարները ծովում ազգությամբ հայ երիտասարդի մարմին են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Գրուզիա օնլայն»-ը, ազգությամբ հայը Ռուսաստանում էր բնակվում եւ Վրաստան էր եկել հանգստանալու:
Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: