Թուրքիայում տարածված Կոկսակի վիրուսի կապակցությամբ Ռոսպոտրեբնադզոր Է դիմել հազար քաղաքացի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե հազար մարդ Է զանգահարել Ռոսպոտրեբնադզորի «թեժ գիծ», որը բացվել Է Թուրքիայում բռնկած Կոկսակի վիրուսի կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտի հսկողության դաշնային ծառայությունը հիշեցնում Է, որ շարունակվում Է այն քաղաքացիներից դիմումների ընդունումը, որոնք վարակից տուժել են Թուրքիայի Հանրապետության առողջարաններում հանգստանալու ժամանակ: Օգոստոսի 16-ի դրությամբ «թեժ գծով» ստացվել Է ավելի քան 900 դիմում»,-ասված հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունում նշել են, որ դիմումների ընդհանուր թվից ավելի քան 500-ը հիվանդացածներից եւ նրանց ընտանիքի անդամներից են, 260-ից ավելին վերաբերում են սպառողների իրավունքների պաշտպանության եւ 120-ից ավելի դիմումներ՝ Էնտերովիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների հարցերին: Գերատեսչության տվյալներով՝ տուժածների ավելի քան 77 տոկոսը կազմում են երեխաները: Առավել մեծ թվով հիվանդացածներ են նշվել Սիդե, Ալանիա, Քեմեր եւ Բելեք քաղաքների հյուրանոցներում հուլիսի երկրորդ կեսին հանգստացողների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Հայերեն Русский

Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին

«Նոա»-ն Շվեյցարիա ժամանած հայ երկրպագուներին Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի անվճար տոմսեր կտրամադրի

«Սարդարապատ»-ն ու «Արարատ-Արմենիա»-ն երկրորդ հաղթանակն են տոնում Պրեմիեր լիգայում

Իտալիայում Էթնա հրաբխի հզոր ժայթքումը խաթարել է Կատանիայի օդանավակայանի աշխատանքը

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշում շինարարությունը շարունակում է լինել առաջատարը. Հայաստանում նշվեց Շինարարի օրը

Լոնդոնը, Փարիզը, Բեռլինը և Հռոմը ՌԴ-ին կոչ են արել կատարել Վրաստանի հարցով ստանձնած պարտավորությունները

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն առաջին կիսամյակում աճել է 14.8 տոկոսով

Օգոստոսի 10-ից Սայաթ-Նովայի պողոտայում կլինեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

MeteoSwiss-ի մասնագետները գնահատել են Հայաստանի հիդրոօդերևութաբանական համակարգի կարողություններն ու զարգացման առաջնահերթությունները

ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչի գնման մրցույթի արդյունքում ավելի քան 500 մլն դրամ է խնայվել. Ռոմանոս Պետրոսյան