Թուրքիայում տարածված Կոկսակի վիրուսի կապակցությամբ Ռոսպոտրեբնադզոր Է դիմել հազար քաղաքացի
2 րոպեի ընթերցում

«Սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության ոլորտի հսկողության դաշնային ծառայությունը հիշեցնում Է, որ շարունակվում Է այն քաղաքացիներից դիմումների ընդունումը, որոնք վարակից տուժել են Թուրքիայի Հանրապետության առողջարաններում հանգստանալու ժամանակ: Օգոստոսի 16-ի դրությամբ «թեժ գծով» ստացվել Է ավելի քան 900 դիմում»,-ասված հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունում նշել են, որ դիմումների ընդհանուր թվից ավելի քան 500-ը հիվանդացածներից եւ նրանց ընտանիքի անդամներից են, 260-ից ավելին վերաբերում են սպառողների իրավունքների պաշտպանության եւ 120-ից ավելի դիմումներ՝ Էնտերովիրուսային վարակի կանխարգելման միջոցառումների հարցերին: Գերատեսչության տվյալներով՝ տուժածների ավելի քան 77 տոկոսը կազմում են երեխաները: Առավել մեծ թվով հիվանդացածներ են նշվել Սիդե, Ալանիա, Քեմեր եւ Բելեք քաղաքների հյուրանոցներում հուլիսի երկրորդ կեսին հանգստացողների շրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: