Հոսպիտալացվել Է Իրանի ընդդիմության՝ հացադուլ հայտարարած առաջնորդը
2 րոպեի ընթերցում
![Հոսպիտալացվել Է Իրանի ընդդիմության՝ հացադուլ հայտարարած առաջնորդը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/902132.jpg)
«Նրա առողջական վիճակը վատացել Է հացադուլ հայտարարելուց հետո, եւ այժմ նա գտնվում Է հիվանդանոցում»,-գրում Է Քյարուբիի ընտանիքին մոտ կանգնած Saham News կայքը:
Ընդդիմադիր գործիչը հացադուլ Է սկսել իր գործով դատական լսումների ամսաթիվը որոշելու պահանջով: Սակայն ավելի ուշ Քյարուբիին հիվանդանոց են տեղափոխել այն բանից հետո, երբ նրա մոտ ախտորոշել են արյան բարձր ճնշում: Ընդսմին Քյարուբին առաջվա պես հրաժարվում Է սնունդ ընդունել:
Քյարուբիի կինը հայտարարել Է, որ նա նաեւ պահանջել Է իր տնից հեռացնել ՆԳ նախարարության աշխատակիցներին եւ ապամոնտաժել իր բնակարանում տեղադրված տեսախցիկները:
Ընդդիմադիր գործիչը 2011 թվականից ի վեր գտնվում Է տնային կալանքի տակ, ինչպես եւ ընդդիմադիր շարժման գծով նրա զինակից Հոսեյն Մոսավին՝ բողոքի գործողություններին մասնակցելու համար, որոնք երկրում անցկացվել են 2009 թվականին նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վերընտրվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: