ԿԳ նախարարը պարգևատրել է պատանի բասկետբոլիստներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմը հուլիսի 23-31-ը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում զբաղեցրել է 1-ին տեղը: Թիմի մարզիկներին և մարզիչներին օգոստոսի 15-ին ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, շնորհավորելով 1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ` նախարարը կարևորել է աշակերտների և երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը` ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում սպորտը դարձել է նաև երկրի ճանաչման և հեղինակության բարձրացման կարևոր գործոններից մեկը: Լևոն Մկրտչյանը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին` նշելով, որ ՀՀ կառավարությունն իր գերակայությունների շրջանակում կարևորում է առողջ ապրելակերպի քարոզչությունը, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացումը ուսումնական հաստատություններում:

1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը պարգևատրվել էՀայաստանի Հանրապետությանկրթությանևգիտությաննախարարության պատվոգրով: Թիմի մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը և Սարգիս Ստեփանյանը, ԿԳՆ ԽՄՕՄ մարզադպրոցի սաներ Անի Հովհաննիսյանը, Քրիստինա Օհանյանը, Շաքե Պողոսյանը և Էլեն Շահինյանը խրախուսվել ենՀայաստանի Հանրապետությանկրթությանևգիտությաննախարարության շնորհակալագրերով:

ԵվրոպայիCդիվիզիոնիառաջնությանը, Հայաստանից բացի, մասնակցելէին 6 թիմ`Ուելսը,Մոնակոն,Ջիբրալթարը,Վրաստանը,ԿոսովոնևՄալթան: Հավելենք, որ Անդորայում 10 թիմերի մասնակցությամբ անց է կացվել նաևԵվրոպայիCդիվիզիոնիմինչև 16 տարեկան պատանիների բասկետբոլի առաջնությունը, որտեղ մեր ընտրանին գրավել է 1-ին տեղը /մարզիչ` Սարգիս Ստեփանյան/: Կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին:
Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով