Հասարակական

Ռուսաստանից ժամանած բժիշկներն Արցախում անվճար հետազոտություններ կանցկացնեն

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից ժամանած բժիշկներն Արցախում անվճար հետազոտություններ կանցկացնեն

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ օգոստոսի 15-25-ը Արցախ կժամանեն Ռուսաստանի Դաշնության առաջատար կլինիկաներից մի շարք մասնագետներ` այդ թվում մանկաբույժներ, մանկական գաստրոէնտերոլոգ և հեպատոլոգ, կարդիո-ռեանիմատոլոգ և օրթոպեդ-ստոմատոլոգ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Արցախի առողջապահության նախարարության պաշտոնական կայքէջը, նշված օրերին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում կարդիո-ռեանիմատոլոգի կողմից «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում, մանկաբույժների, մանկական գաստրոէնտերոլոգի և հեպատոլոգի կողմից «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ում և օրթոպեդ-ստոմատոլոգի կողմից «Դենտեքս Դենտալ Գրուպ» ՍՊԸ-ում անվճար հիմունքներով կիրականացվեն հանրապետության քաղաքացիների հետազոտություններ և խորհրդատվություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում