Վախճանվել Է ամերիկացի դերասան եւ սցենարիստ Ջոզեֆ Բոլոնիան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Դուարթի քաղաքում վախճանվել Է ամերիկացի դերասան եւ սցենարիստ Ջոզեֆ Բոլոնիան: Այդ մասին հայտնել Է նրա կինը՝ Ռենե Թեյլորը, տեղեկացում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Deadline-ին:

«Նա ապրեց եւ մահացավ գեղեցիկ՝ լիուլի վայելելով երեք տարիներն այն բանից հետո, երբ նրան ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ախտորոշեցին»,-ասել Է նա: Բոլոնիան 82 տարեկան Էր: Նա մահացել Է City of Hope ուսուցքաբանական հիվանդանոցում:

Դերասանն առավել հայտնի Է ռեժիսոր Ռիչարդ Բենջամինի «Իմ լավագույն տարին» ֆիլմում խաղացած դերով: Թեյլորի խոսքով՝ փետրվարին բժիշկները Բոլոնիային թույլ տվեցին այցելել հուլիսին կինոնկարի թողարկման 35-ամյակի տոնակատարությանը, իսկ մինչ այդ՝ ընտանիքի հետ մեկնել Իտալիա:

Ջոզեֆ Բոլոնիան նկարահանվել Է այնպիսի ժապավեններում, ինչպիսիք են՝ «Տրանսիլվանիա 6-5000», «Կադիլակ», «Արքայազնը՝ Նյու-Յորքից» ժապավենները, ինչպես նաեւ «Դայակը», «Քոսբի» եւ «Ամուսնացած են՝ երեխաներն Էլ հետները» սերիալներում:

1971 թվականին նա «Օսկար» մրցանակի Է անվանակարգվել «Սիրեկանները եւ մյուս անծանոթները» ֆիլմի լավագույն հարմարեցված սցենարի համար:

Հայերեն English Русский

Արաղչին ՄԱԿ-ին և ԱԷՄԳ-ին կոչ է արել դատապարտել իր միջուկային ծրագրի մասին տեղեկատվության համար ԱՄՆ-ի կողմից պարգևավճարի սահմանումը

ՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետ

Վահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջով

Վահե Հովհաննիսյանը ԵԱՏՄ անդամակցության հնարավոր կասեցման և դրամական փոխանցումների կրճատման միջև ուղիղ կապ չի տեսնում

ՀՀ ֆինանսների նախարարն անդրադարձել է Ռուսաստան գյուղմթերքի արտահանման սահմանափակումների տնտեսական ազդեցությանը

Պենտագոնը «լիակատար հաղթանակի» մասին է հայտարարել Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու անհաջող փորձից հետո

Մարթա Կոսը հայտնել է, որ Մոլդովայի քաղաքացիներին ցուցաբերվող եվրոպական աջակցությունը համերաշխության դրսևորում է. Moldpres

ՀՀ շրջակա միջավայրի նախարարն Անթալիայում հանդիպել է Ֆիջիի գործընկերոջ հետ

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչը Բրյուսելում մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի Գլխավոր ասամբլեային ու Առաջնորդների ֆորումին

Վարչապետի դիմավորման պաշտոնական արարողությունն Անթալիայում մեկնարկած COP 31-ին