Լապշինի փաստաբանը պարզաբանումներ է կատարել նրա Իսրայել արտահանձնման վերաբերյալ 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում դատապարտված բլոգեր Ալեքսանդր Լապշինի փաստաբան Էդուարդ Չեռնինը որոշ պարզաբանումներ է կատարել իր պաշտպանյալի՝ Իսրայել արտահանձնման հարցի վերաբերյալ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Ինտերֆաքս»-ը:

Փաստաբանի փոխանցմամբ, Լապշինի՝ Իսրայել արտահանձնման հարցը կարող է հստականալ առաջիկա 7-10 օրում:

«Ես մտածում եմ, որ առաջիկա 7-10 օրում հստակ կլինի, թե ինչպիսի քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ»,- ասել է Չեռնինը:

Լապշինի փաստաբանը նշել է նաև, որ օգոստոսի 14-ին ուժի մեջ է մտնում Բաքվի դատարանի կողմից Լապշինի նկատմամբ կայացված վճիռը, որի համաձայն` Լապշինին սպասում է 3 տարվա ազատազրկում:

«Այսօր դատարանի վճիռը մտնում է ուժի մեջ: Անհրաժեշտ է հետևել ընթացակարգին: Իսրայելի արդարադատության նախարարությունը պետք է դիմի Ադրբեջանի արդարադատության նախարարությանը, ինչից հետո ադրբեջանական կողմը կքննարկի դա»,- հավելել է նա:

Լապշինի փաստաբանը նշել է նաև, որ իր պաշտպանյալի արտահանձնման գործընթացը չի կարող ինքնաբուխ լինել, և կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ:

Հուլիսի 26-ին Լապշինի փաստաբան Էդուարդ Չեռնինը հայտնել էր, որբլոգերըդիմումէներկայացրելԻսրայելարտահանձնվելուխնդրանքով:Փաստաբանը նշել է, որ բլոգերը հրաժարվել է բողոքարկել դատարանի որոշումը:

ԾանրհանցագործություններըքննողԲաքվիդատարանումհուլիսի 20-ինհրապարակվելէՌԴևԻսրայելիքաղաքացիբլոգերԱլեքսանդրԼապշինիգործովդատավճիռը:

ԼապշինիդեմդատականգործէրհարուցվելԱդրբեջանիՔՕ 281.2 (երկրիդեմուղղվածհրապարակայինկոչեր)և 318 (ԱդրբեջանիՀանրապետությանպետականսահմանիանօրինականհատում)հոդվածներով:281.2-րդհոդվածովԼապշինիմեղադրանքնապացուցողբավարարփաստերչենհայտնաբերվել:Բլոգերըմեղավորէճանաչվելմիայնպետականսահմանիանօրինականհատմանհամար.Ադրբեջանումգործողկամայականօրենքով (ՔՕ 318-րդհոդված)քրեականհետապնդումէսպառնումայնօտարերկրյաքաղաքացիներին,ովքերԼեռնայինՂարաբաղենայցելում «առանցպաշտոնականԲաքվիթույլտվության»:

Հուլիսի 19-ինկայացածդատականնիստիժամանակԼապշինը,օգտվելովվերջինխոսքիիրիրավունքից,հայտարարելէր,որչիընդունումիրդեմներկայացվածմեղադրանքները:

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

Նիկոլ Փաշինյանն իռլանդացի փորձագետների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին

Վարչապետը կմեկնի Կամբոջա մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին

ԱՄՆ Սենատը Nvidia-ի նախկին ղեկավար Հուանգին և առևտրի նախարար Լաթնիկին կանչել է ցուցմունք տալու

Ամերիաբանկը TOON Expo-ին ներկայանում է հատուկ առաջարկով. հիփոթեք` 0% կանխավճարով

Նոյեմբերի 14-ի միջոցառումների անոնս