Տնտեսություն

Աստանայում օգոստոսի 16-ին կանցկացվի Հայաստանի ազգային օրվան նվիրված  միջոցառում

2 րոպեի ընթերցում

Աստանայում օգոստոսի 16-ին կանցկացվի Հայաստանի ազգային օրվան նվիրված  միջոցառում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աստանա expo-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում օգոստոսի 16-ին տեղի կունենա Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին զբոսաշրջության պետական կոմիտեի լրատվական ծառայությունից, օգոստոսի 12-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա:

Այնտեղ օգոստոսի 16-ին ղազախական մշակույթի գործիչների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասնակցությամբ Հայաստանի ազգային օրվա միջոցառման շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի բանախոսներն են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանն կլինեն Ծրագրում ներառված են մի շարք շնորհանդեսներ։ Հայաստանից մեկնած զբոսաշրջության ոլորտի մասնագետները կներկայացնեն Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Կներկայացվեն նաև ինչպես էքսկուրսիոն ծրագրեր, միջոցառումային զբոսաշրջություն և հանգստյան օրերը Երևանում, այնպես էլ 2017 թվականի միջոցառումների օրացույցը, մասնակիցներին կտրամադրվեն տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև «Պատրաստված է Հայաստանում» նվերներ։

Ազգային օրվա շրջանակներում կկայանա Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ֆիլմի շնորհանդես։ Նախատեսվում են երաժշտական համարներ «Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդ»-ի կողմից:

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստան

Տավուշի և Արմավիրի մարզային փրկարարական վարչությունները հուլիս ամսին իրականացրել են մի շարք միջոցառումներ

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Հայաստան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 2-5 աստիճանով

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

Հայաստան

Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել ափից մոտ 200 մետր հեռացած քաղաքացուն

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Հայաստան

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը մասնակցել է հակամարտությունից տուժած խմբերի կարիքների լուծման մասին միջոցառմանը

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

Հայաստան

Երևանի Ղարիբջանյան փողոցը փակ է լինելու հուլիսի 28-ից օգոստոսի 20-ը

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 27-07-24

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 27-07-24

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 27-07-24

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսներն աճել են - 26-07-24

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

LME. Գունավոր մետաղների գներ - 26-07-24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 26-07-24

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում