Սպորտ

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակել է աշխարհի առաջնություն մեկնող թիմի կազմը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցի հինգ ազատոճային:

Թիմում ընդգրկվել են՝ Գարիկ Բարսեղյանը (57 կգ քաշային կարգ), Վալոդյա Ֆրանգուլյանը (61 կգ), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ), Գեորգի Կետոեւը (97 կգ) եւ Լեւան Բերիանիձեն (125 կգ):

Աշխարհի առաջնությունը կկայանա օգոստոսի 21-26-ը Փարիզում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում