Տարածաշրջանային

Ադրբեջանի տնտեսության ճգնաժամային վիճակը հասարակության շրջանում լուրջ սոցիալ-հոգեբանական խնդիրներ է առաջացրել

2 րոպեի ընթերցում

Ադրբեջանի տնտեսության ճգնաժամային վիճակը հասարակության շրջանում լուրջ սոցիալ-հոգեբանական խնդիրներ է առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի հոգեբաններն ու փորձագետները ադրբեջանական հասարակության մեջ ինքնասպանության, հարազատների միմյանց սպանության, զավակի սպանության, միմյանց նկատմամբ իրականացվող բռնությունների և ագրեսիայի դեպքերի աճի հիմնական պատճառ են համարում այդ երկրի տնտեսական իրավիճակի վատթարացումը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական cebhe.info լրատվականը:

Ադրբեջանում գործող «Հանուն կանանց առաջնորդության» հասարակական միության կազմակերպած հանդիպման ժամանակ քննարկվել են կանանց սոցիալ-հոգեբանական, տնտեսական խնդիրների և բռնությունների վերաբերյալ տարբեր հարցեր:

«նավթի համաշխարհային գների անկման հետևանքով Ադրբեջանում առաջացած տնտեսական դժվարությունները, ադրբեջանական մանաթի արժեզրկումը, բարձր գնաճը հասարակության շրջանում մի շարք բացասական միտումներ են առաջ բերել: Գործազրկության, եկամուտների նվազման, պարտքերի աճի արդյունքում հասարակության մոտ սոցիալ-հոգեբանական լարվածություն է առաջացել: Պայմանավորված ֆինանսական ծանր վիճակով երկրում տեղի ունեցող գործընթացները անհանգստություն են առաջացնում հատկապես ռիսկային խմբերի շրջանում, ինչը հանգեցնում է ագրեսիայի և հուսալքության աճի»,- նշել են հանդիպման մասնակից փորձագետները:

Ըստ փորձագետների՝ Ադրբեջանում ինքնասպանության դիմողների 85 տոկոսը հոգեպես առողջ մարդիկ են: Ինքնասպանություններն Ադրբեջանում ավելի շատ տեղի են ունենում նյութական դժվարությունների պատճառով, որոնք տնտեսական ճգնաժամի ֆոնին ավելի են խորացել:

Այդ երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում:

Ադրբեջանում 2017 թ-ի առաջին հունվար-օգոստոսին գրանցվել է ինքնասպանության 202 դեպք, որոնցից 50-ը եղել են կանայք, 16-ը` անչափահասներ:

2017-ի հունվար-օգոստոսին այդ երկրում գրանցվել է ինքնասպանության փորձի 100, ինքնահրկիզման` 19 դեպք, որոնցից 3-ն ավարտվել է մահվան ելքով:

2016-ին Ադրբեջանում գրանցվել է ինքնասպանության փորձի 797 դեպք, որոնցից 327-ն ավարտվել է մահվան ելքով:

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև հանդիպում անցկացնելու՝ հայկական կողմի առաջարկը

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Ադրբեջան

Կենտրոնական Ասիայի երկրների և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հետևել են Ղազախստանում անցկացվող զորավարժություններին

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Արտաքին քաղաքականություն

Երբ երկխոսում եք, կրակելու ժամանակ չունեք. Իրանը լավատես է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի հարցում. ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Հայաստանի հետ սահմանի խզումը Իրանի համար կարմիր գիծ է. ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանի

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Արտաքին քաղաքականություն

Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի. դեսպան Սոբհանի

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Իրավունք

Շինծու մեղադրանքների հիման վրա Ադրբեջանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

Իրավունք

Բաքվում շինծու մեղադրանքների հիման վրա ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի դատավարությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում