Գարեգին Մելքոնյանը լավատես է Հայաստանում 3,2 տոկոսից ավելի տնտեսական աճ արձանագրելու հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը լիահույս ու լավատես է 2017 թվականին Հայաստանի տնտեսական աճի հարցում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ այս տարվա առաջին վեց ամիսների արդյունքները դրական են և տնտեսական ակտիվության 6,1 տոկոս աճ է արձանագրվել:

«Ցանկացած չափի աճ ունենալու պարագայում մենք կարող ենք ավելիին ձգտել: Պետք է ձգտել, քանի որ տնտեսական, առևտրային, ներդրումային ու այլ բնույթի հարցերում դրական, շարունակական դինամիկա ունենալու համար ներկա պատկերը կարող է հիմք տալ ունենալ ավելին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ,ասաց նա:

Մելքոնյանը նշեց, որ երբ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՆԱ-ի աճը ամփոփի՝ այս ժամանակահատվածի համար դրական ցուցանիշեր կունենանք, սակայն դա չի նշանակում, որ պետք է բավարարվել: Նրա խոսքով, բոլոր ծրագրերը, միջազգային հարաբերություններում տնտեսական բաղադրիչի ակտիվացումը, ներդրումային ծրագրերը, համապատասխան գործիքների կատարելագործումն ուղղված են նրան, որպեսզի ցուցանիշերը պահպանվեն և զարգանան:

Ինչ վերաբերում է պետական բյուջեի նախագծով 2017 թվականի համար 3,2 տոկոս տնտեսական աճը գերազանցելուն՝ փոխնախարարը նշեց. «Ինչո՞ւ ոչ: Տարվա համեմատաբար ակտիվ շրջանն առջևում է: Բոլորս էլ գիտենք, որ տնտեսական ակտիվ շրջանը համարվում է երկրորդ կեսը: Ես լիահույս եմ և լավատես»:

Հայերեն English

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան