Կոնստանտին Օրբելյանն Օպերային թատրոնի տնօրեն է նշանակվել
1 րոպեի ընթերցում
![Կոնստանտին Օրբելյանն Օպերային թատրոնի տնօրեն է նշանակվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2017/08/900731.jpg)
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնում նշանակվել է Հարրի Կոնստանտին Օրբելյանը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 27-ի որոշումը:
Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ փետրվարի 3-ի հրամանով Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանն իր դիմումի համաձայն ազատվել էր պաշտոնից։ Մեկ այլ հրամանով Անդրանիկ Արզումանյանը նշանակվել էր մշակույթի նախարարի խորհրդական:
Նախարար Ամիրյանի հրամանով՝ տնօրենի պարտականությունները ժամանակավորապես ստանձնել էր Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը: