Սպորտ

Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին օրը Կարեն Զուրաբյանը դարձել է արծաթե մեդալակիր

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին օրը Կարեն Զուրաբյանը դարձել է արծաթե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության առաջին օրը 50 կգ քաշային կարգում հանդես եկող ազատ ոճի ըմբիշ Կարեն Զուրաբյանը նվաճել է արծաթե մեդալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն օրը ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդների հավաքականի անդամ 96 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը գրավել է 5-րդ տեղը:

Մեր տղաներն առաջնությանը մասնակցում են հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանի գլխավորությամբ:

2017 թվականի ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է օգոստոսի 1-6-ը Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում: Օգոստոսի 4-ից մրցագորգ են դուրս գալու հունա-հռոմեական ոճի ըմբիշները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում