Սպորտ

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Կարեն Զուրաբյանը նվաճեց արծաթե մեդալ

1 րոպեի ընթերցում

Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Կարեն Զուրաբյանը նվաճեց արծաթե մեդալ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականի ըմբիշ Կարեն Զուրաբյանը նվաճեց արծաթե մեդալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 50 կգ քաշային կարգի եզրափակիչում Զուրաբյանը գոտեմարտեց ադրբեջանցի Շահին Մուխտարովի հետ:

Մարտի սկզբնամասում հայ ըմբիշը պարտվում էր 1:4, այնուհետև 2,6 հաշիվներով, սակայն կարողացավ հնարքների արդյունքում հաշիվը դարձնել 5:6:

Այդ ժամանակ մեր ընտրանու ըմբիշը կատարեց հնարք, որը մրցավարները երկար քննարկեցին տեսակրկնությունների միջոցով, սակայն այն չհաշվեցին ու ևս մեկ միավոր տրվեց ադրբեջանցի ըմբիշին: Արդյունքում մրցամարտն ավարտվեց 7:5 հաշվով հօգուտ Մուխտարովի:

Աշխարհի երիտասարդական առաջնությունում հունահռոմեական ոճի հայ ըմբիշները նվաճել են ևս երեք բրոնզե մեդալ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում