Տնտեսություն

50 հազար զբոսաշրջիկ աշխարհի տարբեր երկրներից. Դիլիջանում զբոսաշրջային ակտիվությունը բարձր մակարդակի վրա է

3 րոպեի ընթերցում

50 հազար զբոսաշրջիկ աշխարհի տարբեր երկրներից. Դիլիջանում զբոսաշրջային ակտիվությունը բարձր մակարդակի վրա է

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատմամշակութային վայրեր, հիասքանչ բնություն, հարուստ խոհանոց. Դիլիջան քաղաքում զբոսաշրջային ակտիվությունը բարձր մակարդակի վրա է: Տեղի հյուրանոցներն ու հանգստյան տները զբոսաշրջիկների պակաս չեն զգում և քաղաքն արդեն շուրջ 50 հազար այցելու է ընդունել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Դիլիջանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ալբերտ Սիմոնյանը, քաղաքն ավելի շատ զբոսաշրջիկներ ընդունելու հնարավորություն ունի, այնպես որ, մինչև սեզոնի ավարտն ակնկալվում է ևս 20 հազար զբոսաշրջիկի ընդունում:

«Դիլիջանի ամբողջ հյուրանոցային ցանցը միանգամից կարող է ընդունել 5 հազար այցելուի: Դրան զուգահեռ զարգանում է հյուրատնային տնտեսությունը: Զբոսաշրջային ակտիվությանը տեղի բնակիչները շատ արագ արձագանքում են, հյուրատների թիվն ավելանում է, քոթեջային առաջարկներն են ավելացել: Այս գործընթացը զարգացման միտում ունի: Հասկանալի է նաև, որ հյուրանոցային ցանցի ընդլայնումը սոցիալական խնդիր է լուծում, բացվում են նոր աշխատատեղեր, նոր ծառայությունների անհրաժեշտություն է ի հայտ գալիս: Քաղաքում առևտուրն է ակտիվանում»,-ասաց Ալբերտ Սիմոնյանն՝ ընդգծելով, որ քաղաքն առանձնանում է նաև իր առողջարաններով:

Դիլիջանում նախընտրում են հանգստանալ, թե տեղացիները, թե օտարազգիները: Վերջին տարիներին օտարազգիների թվի ավելացում է նկատվում: Ալբերտ Սիմոնյանն այստեղ առանձնացնում է Դիլիջանի միջազգային դպրոցի առկայությունը: Այս դպրոցում աշխարհի 75 երկրից սովորողներ կան, այստեղ գալիս են նաև նրանց հարազատներն ու ծնողները:

Դիլիջանում հանգստացող օտարերկրացիների մի զգալի մասը Ռուսաստանից է: Ալբերտ Սիմոնյանի խոսքով, ռուս զբոսաշրջիկները վերջին շրջանում առաջնային տեղում են, նրանց հաջորդում են եվրոպական երկրները: Ի դեպ, Դիլիջանի քաղաքային իշխանություններն ակտիվ աշխատում են ֆրանսիական մի քանի քաղաքների իրենց գործընկերների հետ: Այդ համագործակցության շրջանակում հաճախ փոխայցեր են կազմակերպվում:

Քաղաքային իշխանությունները եղածով չեն բավարարվում, ձգտում են ձեռքբերված ցուցանիշներն ավելացնել, քայլեր են ձեռնարկվում ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Դրանից բացի, աջակցում են քաղաքում տարբեր մշակութային միջոցառումների անցկացմանը, որոնցում կներգրավվեն նաև զբոսաշրջիկները: Թարմ օրինակներից է վերջերս քաղաքում անցկացված պարի փառատոնը, որի շրջանակում բազմաթիվ պարային խմբեր ելույթ ունեցան, ներկայում բաց է ճանաչված նկարիչների դիմանկարների ցուցահանդեսը:

Ալբերտ Սիմոնյանը նշեց, որ ակտիվ աշխատում են նաև մասնավոր ընկերությունների հետ, որոնք նոր ծառայություններ, էքստրեմալ սպորտի նոր հնարավորություններ են ներկայացնում:

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

Տնտեսություն

ՀՀ վարչապետը ՍԾՏՀԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

Տնտեսություն

ՀՀ-ն մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացներին. Ալեն Սիմոնյանը՝ Լազար Կոմանեսկուին

2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

Տնտեսություն

2018 թվականից ի վեր բյուջեի եկամտային մասը շատ մեծ առաջընթաց է ունեցել. ՀՀ վարչապետ

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Տնտեսություն

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Տնտեսություն

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն

Եվրոպական ինդեքսներ - 28/06/24

Տնտեսություն

Եվրոպական ինդեքսներ - 28/06/24

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 28/06/24

Տնտեսություն

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 28/06/24

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 28/06/24

Տնտեսություն

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ - 28/06/24

Նավթի գներ - 28/06/24

Տնտեսություն

Նավթի գներ - 28/06/24

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Տնտեսություն

Հայաստանը ստանձնում է ՍԾՏՀԿ նախագահությունը. ՀՀ ԱԳ փոխնախարարը ելույթ է ունեցել կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստում

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Տնտեսություն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում