Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին սողանք է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 110-րդ կիլոմետրին՝ Կանոբի գյուղի մոտ, հուլիսի 31-ին 150 խմ ծավալով սողանք է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Грузия Online-ը, Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տեղեկատվության համաձայն՝ տրանսպորտի երթևեկությունը միակողմանի վերականգնվել է, իրականացվում են մաքրման աշխատանքներ: